- 21/06/2022
ՌԴ-ի դեմ պատժամիջոցների պատճառով աշխարհին «խելահեղ ծանր» ամառ է սպասվում. Business Insider
Համաշխարհային շուկաներին «խելահեղ ծանր» ամառ է սպասվում՝ կապված ԵՄ-ի կողմից ռուսական նավթի մասնակի էմբարգոյի վրա, գրում է Business Insider-ը՝ վկայակոչելով վերլուծաբան Վիկտոր Քաթոնին։
Վերլուծաբանի կարծիքով՝ ռեսուրսների գների նվազման միակ հույսը կլինեն վարկերի «խելագար բարձր տոկոսադրույքները»։
«Մոտ ապագայում անմիջական էֆեկտը կլինի խելահեղ դժվար և խելահեղ սթրեսային ամառ», – ասաց Կատոնան:
BI-ի հեղինակները կարծում են, որ Մոսկվային էներգառեսուրսների վաճառքից եկամուտներից զրկելու փորձերը սպասված արդյունք չեն տվել։
Ճիշտ հակառակը. Ռուսաստանն այժմ ավելի շատ նավթ է արտահանում, քան մինչ ուկրաինական հակամարտությունը, և գների թռիչքաձեւ աճի շնորհիվ երկիրն արտասահմանյան գնորդներից ստանում է ամսական մոտ 20 միլիարդ դոլար:
Հրատարակության հետ հարցազրույցի ենթարկված փորձագետները կարծում են, որ Ռուսաստանից մատակարարման կրճատումը և մեծ պահանջարկը կարող են հանգեցնել նավթի գների հետագա աճի՝ հաշվի առնելով համաճարակից հետո զբոսաշրջության ոլորտի աշխուժացումը: