• 21/06/2022

Գորսկո-Զոլոտոյի կաթսան գրեթե պատրաստ է (ՔԱՐՏԵԶ)

Գորսկո-Զոլոտոյի կաթսան գրեթե պատրաստ է (ՔԱՐՏԵԶ)

Ռուսական զորքերը գրավել են Միրնայան դոլինա բնակավայրը (տե´ս քարտեզը): Տեղեկությունն արդեն հաստատել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
Վրուբովկայից և Միրնայա Դոլինայից իրար ընդառաջ շարժվող զորքերի միջև մնաց միայն Ռայ-Ալեքսանդրովկան, որով անցնում է Գորսկոյե տանող վերջին ճանապարհը։ Բայց այս ճանապարհն արդեն գտնվում է ՌԴ Զինված ուժերի լիակատար կրակային հսկողության տակ։
Ըստ այդմ, Գորսկո-Զոլոտոյե խմբավորման օպերատիվ միջավայրը (մինչև 2500 զինվոր և սպա) գործնականում վերածվել է կաթսայի։
Հակառակորդը խոստովանել է նաև, որ ՌԴ ԶՈՒ-ն արդեն ամրացել է Ուստինովկայում և հաջողությունների է հասել Բելայա Գորայում՝ շարժվելով դեպի Լիսիչանսկ։ Այնտեղ են շարժվում նաեւ Գորսկո-Զոլոտոյե «կաթսայի» հատվածում «ազատ մնացած» ռուսական ուժերը, եւ դա նշանակում է, որ Լիսիչանսկի «կաթսան» եւս գրեթե փակ է: