• 21/06/2022

Ռուսական ուժերը ճեղքել են Բախմուտի ուղղությամբ ճակատը (Քարտեզ)

Ռուսական ուժերը ճեղքել են Բախմուտի ուղղությամբ ճակատը (Քարտեզ)

Երեկ Կլինովո բնակավայրի գրավմամբ կտրուկ վատթարացավ ուկրաինական ուժերի վիճակը նաեւ հյուսիսային Դոնբասի մարտերում առանցքային դեր ունեցող Բախմուտի (Արտյոմովսկ) ուղղությամբ (տե´ս քարտեզը): Բանն այն է, որ մինչ Կլինովոն, ռուսական ուժերը գրավել են նաեւ Զայցեւո բնակավայրը, եւ այդ երկու բնակավայրերի վերահսկողությունը ստեղծում է ուղիղ Բախմուտին ուղղված ճակատային գիծ:

Ռուսական ուժերին այդ հարձակման համար անհրաժեշտ է նաեւ ազապահովել թեւերը, եւ այդ առումով Ուգլեդարի ՋԷԿ-ի ուղղությամբ ընթացող հարձակումը գործնականում ստեղծել է հերթական կաթսան, որն այսօր, մեծ հավանականությամբ, արդեն կփակվի:

Իսկ Բախմուտի գրավումը հարավից ճանապարհ է բացում հյուսիսային Դոնբասում ուկրաինական պաշտպանական հիմնական գոտու` Սլավյանսկ-Կրամատորսկի ուղղությամբ, որին ռուսական ուժերը մոտենում են նաեւ հյուսիսից: