- 21/06/2022
Սկանդալ. բրիտանական սպեցնազն Ուկրաինայում կրակում է ռուսական բանակի վրա (Ֆոտո)
Բրիտանական հատուկ օդային ծառայության (SAS) հատուկ նշանակության ուժերը Ուկրաինայում մարտերին մասնակցում են Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, ասել է ամերիկացի վարձկանը, ով նույնպես կռվում է նախկին խորհրդային հանրապետությունում։ Նրա հետ նամակագրությունը Twitter-ում հրապարակել է լրագրող Սեթ Հարփը։
Խոսելով ուկրաինական զորքերի վատ կառավարումից և համակարգումից բխող բազմաթիվ խնդիրների մասին՝ զինյալը նշում է մի դրվագ բրիտանացի զինվորի հետ.
«… Մենք պարզապես կորցրինք դիպուկահարին՝ բրիտանական SAS հատուկ նշանակության ջոկատից: Դիպուկահարը շարժվեց դիրք, բայց ուկրաինական զրահափոխադրիչը նրան փոշի դարձրեց, քանի որ ոչ ոք չէր զգուշացրել անձնակազմին»,- ասաց վարձկանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լվովի մարզ են նետել Մեծ Բրիտանիայի հատուկ օդային ծառայության (SAS) երկու տասնյակ մասնագետներ։ Նրանք համարվում են աշխարհում հմուտներից՝ զանգվածային բողոքի ցույցեր կազմակերպելու, քաղաքական գործիչների պատվիրված սպանությունների և ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու գործում։ Եվ հիմա, երբ նաեւ ուղիղ աղբյուրներից է դուրս գալիս եւ հրապարակավ տարածվում, որ բրիտանական գործող զինվորականներն Ուկրաինայում են եւ կրակում են ռուսական բանակի վրա, ապա քաղաքական իրավիճակը կարող է միանգամից պայքել: Այն առումով, որ Ռուսաստանն ունի բոլոր իրավունքները՝ Բրիտանիայի այդ գործողությունն իր դեմ ուղղված պատերազմական քայլ համարելու համար: Իսկ հրապարակային աղմուկն այս ամենը «ներքին օղակներով» լուծելու դուռը գրեթե փակում է: