- 22/06/2022
Ֆրանսիական երկու «Կեսար» ինքնագնաց հրետանի ռուսները գրավել են անվնաս. Ֆրանսիացի քաղաքական գործիչ
Ֆրանսիացի իրավաբան և քաղաքական գործիչ Ռեժիս դե Կաստելնաուն ասել է, որ Ռուսաստանը Ուկրաինայում առգրավել է երկու չվնասված ֆրանսիական «Կեսար» ինքնագնաց հրետանի: Ավելին, որ դրանք տեղափոխվել են «Ուրալվագոնզավոդ» և այժմ ուսումնասիրվում են ռուս մասնագետների կողմից։
«Մակրոնի ևս մեկ ձեռքբերում: Ֆրանսիական երկու «Կեսար» ինքնագնաց հրետանի ռուսները գրավել են անվնաս։ Ներկայումս նրանք գտնվում են «Ուրալվագոնզավոդ» գործարանում՝ հակադարձ ճարտարագիտության համար: Շնորհակալություն Մակրոն։ Մենք վճարում ենք դրա համար»,- գրում է Կաստելնաուն։