- 23/06/2022
Բրիտանացի վարձկան Էյդեն Ասլինն ասում է, որ իր վրա, ամենայն հավանականությամբ, գնդակահարելու են. BBC
«Իմ ժամանակը սպառվում է».
Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար ԴԺՀ դատարանի կողմից մահապատժի դատապարտված բրիտանացի վարձկանին հայտնել են, որ մահապատիժը կիրականացվի։
Ասլինն իր ընտանիքին պատմել է, որ իրեն տեղեկացրել են, թե Մեծ Բրիտանիայի պաշտոնյաները չեն էլ փորձել բանակցել իր անունից: Այս մասին BBC-ին հայտնել են վարձկանի ընտանիքի անդամները։
Ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ասլինն ասել է, որ «իր ժամանակը սպառվում է»։
«Էյդենը շատ վրդովվեց, երբ այսօր առավոտյան զանգահարեց մորը: Հիմնական բանն այն է, որ ԴԺՀ-ում նրան ասացին, որ Մեծ Բրիտանիայից ոչ ոք չի կապվել, և որ նրան մահապատժի են ենթարկելու», – ասաց վարձկանի հարազատներից մեկը:
Հիշեցնենք, որ ԴԺՀ-ի դատարանը մահապատժի է դատապարտել 2 բրիտանացի Էյդեն Ասլինին և Շոն Փիններին, ինչպես նաև մարոկկացի Սաադուն Բրահիմին։