- 24/06/2022
Ջոնսոնը ՆԱՏՕ-ին և G7-ին կոչ է արել թույլ չտալ Ուկրաինայի պատերազմի ավարտը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դիմել է G7 երկրներին և ՆԱՏՕ-ին՝ կոչ անելով կանխել «վատ խաղաղությունը» Ուկրաինայում, ինչը ենթադրում է տարածքային զիջումներ Կիևից, գրում է «Guardian» թերթը։
Հինգշաբթի Ջոնսոնը Ռուանդայի մայրաքաղաք Կիգալի կատարած այցի ժամանակ անդրադարձել է Ուկրաինայի իրավիճակի կարգավորման թեմային։
«Իմ ուղերձը G7-ի և ՆԱՏՕ-ի գործընկերներին, մասնավորապես, կհնչի այսպես. «Այժմ ժամանակը չէ խրախուսելու ուկրաինացիներին՝ համաձայնվել վատ խաղաղության, խաղաղության, որի համար նրանց առաջարկվում է զիջել իրենց տարածքի կտորները` զինադադարի դիմաց։ Կարծում եմ, որ դա աղետ կլինի»,- ասել է Ջոնսոնը:
G7-ի գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 26-27-ը Գերմանիայում, մի քանի օր անց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա Մադրիդում։
Կարճ ասած, նման հայտարարությամբ Ջոնսոնը հերթական անգամ հիմնավորեց, որ վերջին երեք հարյուր տարիներին ու մինչ հիմա հենց Բրիտանիայն է հանդիսանում համաշխարհային թիվ 1 չարիքը: Պատկերացրեք մի երկրի ղեկավարի, որ կոչ է անում` թույլ չտակ օրական հազարավոր մարդկային կյանքեր խլող պատերազմ հանուն այն բանի, որ սեփական քաղաքական դիրքերը բարելավի. սրամից առավել չարիք չի լինում: