- 24/06/2022
Լիսիչանսկից ճեղքելու փորձն ավարտվել է արյունոտ ձախողմամբ (Քարտեզ)
Ուկրաինայի զինված ուժերի խմբավորումը Լիսիչանսկում հայտնվել է օպերատիվ շրջապատման մեջ, եւ այն ճեղքելու փորձն ավարտվեց հսկայական կորուստներով։
«Օ» բանակախումբը գրավելով Վոլչեյարովկան, կրակային հսկողության տակ վերցրել Սեվերսկ-Լիսիչանսկ մայրուղին։ Արդյունքում, շրջապատված ստորաբաժանումները դուրս բերելու փորձերը բախվել են «Օ» բանակախմբի հրետանուն եւ հանգեցրել են հսկայական կորուստների։
Միայն Ուկրաինայի Զինված ուժերի 81-րդ բրիգադը, դեպի Սեվերսկ հրետակոծվող ճանապարհով «թռիչքի» ժամանակ, կորուստների պատճառով կարողացավ դուրս բերել գումարտակի անձնակազմի ոչ ավելին, քան 10%-ը։
«Օ» խմբի հետախուզությունն ասում է, որ իրավիճակը Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներում Լիսիչանսկում կարելի է նկարագրել միայն մեկ բառով՝ խուճապ։ Դրա համար շատերը մեղադրում են Կիևի ղեկավարությանը և անձամբ Զելենսկիին, ով հանուն տեղեկատվական օրակարգի և քաղաքականության զոհաբերեց Լիսիչանսկի 7000-անոց կայազորը։