• 25/06/2022

«Կիևն ավելի ուշ կգրավենք, նախ կվերցնենք Նիկոլաևը և Օդեսան». ՌԴ ԳՇ պաշտոնաթող գնդապետ

«Կիևն ավելի ուշ կգրավենք, նախ կվերցնենք Նիկոլաևը և Օդեսան». ՌԴ ԳՇ պաշտոնաթող գնդապետ

«Մենք ավելի ուշ կգրավենք Կիևը, նախ կվերցնենք Նիկոլաևին և Օդեսան»: Նման փորձագիտական կարծիք է հայտնել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պաշտոնաթող գնդապետ Միխայիլ Խոդարենոկը։

Նրա խոսքով, այժմ կան ավելի կարևոր խնդիրներ, քան Կիևի գրոհը։ Դա ցամաքային միջանցքն է դեպի Մերձդնեստր` Օդեսայով և Նիկոլաևով: Դրա համար նշանակվել է օդադեսանտային ուժերի նոր գլխավոր հրամանատար, հավելել է Խոդարենոկը։

«Օդադեսանտային ուժերի տեղակայումը Կիևի մոտ և հարձակումը Գոստոմելի օդանավակայանի վրա հատուկ օպերացիայի սկզբում, շեղող գործողություն էին, որպեսզի Ուկրաինայի Զինված ուժերը չկարողանային արագորեն պահեստներ տեղափոխել Դոնբաս: Այժմ նման մանյովրների կարիք չկա: Ուկրաինայում ռազմական ողջ ենթակառուցվածքը ոչնչացվել է, Ռուսաստանի Դաշնության համար այժմ հիմնական տարածքներն են Դոնբասը, Զապորոժիեն, Նիկոլաևի մարզը և Պրիդնեստրովեն»,- իր տեսակետն է հայտնել ռազմական փորձագետը։