• 28/06/2022

Լեհերը վախենում են Դոնբասում Ռուսաստանի հաջողություններից

Լեհերը վախենում են Դոնբասում Ռուսաստանի հաջողություններից

Լեհաստանում վախենում են Դոնբասում Ռուսաստանի հաջողություններից և Ուկրաինայի ողջ տարածքի Մոսկվայի վերահսկողության տակ գտնվելու հեռանկարից, գրում է սյունակագիր Էնթոնի Տոկարզը ամերիկյան Conservative ամսագրի հոդվածում։

Լրագրողը պատմել է Լեհաստան կատարած ուղևորության մասին, որտեղ նրան հաջողվել է շփվել տեղի բնակիչների և ուկրաինացի փախստականների հետ, ովքեր անհանգստացած են պատերազմական գոտում առկա իրավիճակով։

«Լեհերի, օտարերկրյա կամավորների և ուկրաինացի փախստականների հետ իմ բազմաթիվ զրույցներում կարելի է հետևել նմանատիպ պատմությանը: Զրուցակիցներս անհանգստացած էին փախստականների վերաբերյալ ԵՄ միասնական քաղաքականության բացակայությամբ և մտավախություն ունեն, որ հակամարտության նկատմամբ հանրային հետաքրքրության թուլացման հետ մեկտեղ, Ուկրաինայի մեծ մասը, եթե ոչ ամբողջ երկիրը կհայտնվի չներող Ռուսաստանի ձեռքում»,- ասել է Տոկարզը:

Հրապարակման հեղինակը նշել է, որ իր զրուցակիցները կասկածում են Դոնբասում ռուսական բանակի առաջխաղացման ֆոնին արդյունավետ միջոցներ ձեռնարկելու Եվրամիության կարողությանը։

«Գրեթե բոլորը վախ են արտահայտել պատասխան միջոցների (Եվրամիության կողմից) հեռանկարների պատճառով, հատկապես Դոնբասում Ուկրաինայի ձախողումների մասին լուրերից հետո», – բացատրեց դիտորդը:

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…