Տեղի ունեցավ Շարժման գործկոմի նիստ

Տեղի ունեցավ Շարժման գործկոմի նիստ

Երեկ հունիսի 27-ին ՍԻՄ կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ  «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման գործադիր կոմիտեի ընդլայնված նիստ, որը  նախագահում էր ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը:

Նիստում քննարկվեց  Աղավնո եւ Բերձոր բնակավայրերի շուրջ ստեղծված իրավիճակը: Հարցի վերաբերյալ  զեկույցով հանդես եկավ Հ. Բաբուխանյանը: Քննարկման արդյունքում  ընդունվեց  Շարժման  գործադիր կոմիտեի հայտարարությունը:

Նիստում քննարկվեց Շարժման երիտասարդական թեւ ստեղծելու հարցը, որի ղեկավար նշանակվեց  հայտնի հասարակական գործիչ Սոնա Աղեկյանը: Որպես երիտասարդական թեւի մոտական գործունեություն նախատեսվեց  կազմակերպել հանդիպումներ Շարժման ղեկավարների հետ, Շարժման գաղափարախոսության  առնչվող ֆիլմերի  ցուցադրություն եւ քննարկում, Շարժման աջակցող պրոֆեսորադասախոսական ու մանկավարժական կազմի խորհդրակցություն:

Շարժման  գաղափարախոսական-քաղաքական հանձնաժողովի  նախագահ  Գագիկ Հարությունյանի  առաջարկով քննարկվեց Ռուսաստանի կողմից Երեւան բերդի  առումի 195-ամյակին  եւ Հայաստանի երկրորդ հանրապետության ստեղծման 102-ամյակին նվիրված  միջոցառումների  ցանկը, մասնավորապես որոշվեց  այդ իրադարձություններին նվիրված կլոր սեղանների, գիտական կոնֆերանսների եւ այլ միջոցառումների անցկացումը: Որոշվեց նաեւ վերոհիշյալ միջոցառումների անցկացման համար ստեղծել հատուկ հանձնաժողով:

Շարժման կանանց խորհրդի նախագահ  Ալլա Հակոբյանի առաջարկությամբ  քննարկվեց  ռուս-հայկական ռազմական եղբայրության  հուշահամալիրներ այցելելու ծրագիրը:

Շարժման գործկոմի անդամ Վահրամ Մկրտչյանի առաջարկությամբ քննարկվեց  Շարժման կառույցների  զարգացման ծրագիրը:

«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման լրատվական ծառայություն