• 28/06/2022

Շարժման գործկոմի հայտարարությունը Լաչինի միջանցքի հայաթափման մասին

Շարժման գործկոմի  հայտարարությունը Լաչինի միջանցքի հայաթափման մասին

«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման գործկոմի

հայտարարությունը

Աղավնո եւ Բերձոր բնակավայրերի հանդեպ Ադրբեջանի ապօրինի նկրտումների վերաբերյալ

Վերջին շրջանում ակտիվացել են ադրբեջանական կողմից հնչող  պահանջները` Լաչինի նոր միջանցք  կառուցելու կապակցությամբ Աղավնո եւ Բերձոր բնակավայրերի  բնակչությանը  տեղահանելու վերաբերյալ: Այդ պահանջներին հավանություն է տալիս Հայաստանում իշխանությունը զավթաց կապիտուլյանտների վարչախումբը: Ադրբեջանը իր պահանջները  հիմնավորելու համար  հղում է կատարում 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ  կետին, որտեղ ասված է 3 տարվա ընթացքում Լաչինի միջանցքի նոր երթուղի որոշելու մասին: Սակայն նշենք, որ  վերոհիշյալ կետում  ոչ մի խոսք չկա բնակավայրերից  բնակչության տարհանման մասին: Այսպիսով,  վերոհիշյալ բնակավայրերից բնակիչների տարհանման մասին պահանջները  ապօրինի են, հակասում են 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությանը, խախտում են այդ  հայտարարության մեջ նշված ժամկետները, խախտում են Աղավնոյի եւ Բերձորի բնակիչների մարդու  հիմնարար իրավունքները եւ նպատակ ունեն հայաթափելու Լաչինի միջանցքը:

Ստեղծված իրավիճակում, եթե անգամ  ճանապարհային միջանցքը տեղափոխվի նոր երթուղի, մենք անհրաժեշտ ենք համարում պաշտպանել վերոհիշյալ բնակավայրերի  բնակիչների իրավունքները եւ դիմում ենք  Ռուսաստանի Դաշնության նախագահ  Վ. Պուտինին  ներկայիս Լաչինի միջանցքը Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու դեպքում պահպանել ՌԴ խաղաղապահ ուժերի հենակետերը Բերձոր եւ Աղավնո բնակավայրերում եւ այդ ուժերի միջոցով ապահովել հիշյալ բնակավայրերի բնակիչների համար անվտանգ ցամակային կապ Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների հետ:

Միաժամանակ անդրադառնալով  նոյեմբերի 9-ի հայտարարությանը, շեշտում ենք, որ դրա դրույթների մի մասը մասնավորապես փախստականներին ու գերիներին վերաբերող հոդվածները (7, 8) Ադրբեջանի կողմից չեն կատարվել: Մինչ օրս Հադրութի եւ Շուշիի շրջանների բնիկ բնակչությունը  չի վերադարձվել իր  բնակավայրերը: Չեն  մշակվել վերադարձող փախստականների  անվտանգության երաշխիքներ ապահովող մեխանիզմերը:

Այս պայմաններում Ադրբեջանը փորձում է միակողմանի մեկնաբանել եւ իրեն ձեռնտու  լուծումներ տալ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին, կիրառելով սպառնալիքների ու ճնշումների գործելաոճ: Գտնում ենք, որ  նոյեմբերի 9-ի հայտարարությունը  մեկ միասնական փաստաթուղթ է եւ այն պետք է ապահովի նշված բոլոր դրույթների համալիր  առաջխաղացումը եւ իրականացումը:  Հետեւապես Լաչինի միջանցքի նոր երթուղու գործարկումը  պետք է համընթաց լինի  նոյեմբերի 9-ի հայտարարգրի այլ կետերի հետ:

Երեւան 27.06.2022թ.

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…