Սոնա Աղեկյանը ղեկավարելու է Շարժման երիտասարդական թեւը

Սոնա Աղեկյանը ղեկավարելու է Շարժման երիտասարդական թեւը

«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման գործադիր կոմիտեի նիստում հայտնի հասարակական գործիչ Սոնա Աղեկյանը նշանակվել է Շարժման երիտասարդական թեւի ղեկավար: Ներկայացնելով Սոնա Աղեկյանին  գործկոմի անդամ Հայկ Բաբուխանյանը ասաց, որ նա ունի մեծ փորձ երիտասարդների ու դեռահասների հետ աշխատանքեր կազմակերպելու մեջ: Իր խոսքում Սոնա Աղեկյանը նշեց, որ կարեւորում է գաղափարական եւ կազմակերպչական աշխատանքները, իսկ հայ երիտասարդության մեջ տեսնում է շատ ու շատ  հայրենասեր, գիտակից ու  նվիրյալ երիտասարդներ:

Նշենք, որ  վերջերս Սոնա Աղեկյանը «Իրավունք TV»-ում նախաձեռնել է «Հայ ինքնության խոսքը» երիտասարդական հաղորդումների շարք: Անդրանիկ հաղորդումը կարող եք դիտել այստեղ:

Սեփ. լրատվություն