ԲԱՅ­ԴԵ­ՆԻՆ «ՄԻ­ՋՈՒ­ԿԱ­ՅԻՆ ՃԱՄՊ­ՐՈՒ­ԿԻ»  ՀԱ­ՄԱՐ Է՞Լ ԵՆ ՀՈՒ­ՇԱ­ԹԵՐ­ԹԻԿ ԿԱԶ­ՄԵ­ԼՈՒ

ԲԱՅ­ԴԵ­ՆԻՆ «ՄԻ­ՋՈՒ­ԿԱ­ՅԻՆ ՃԱՄՊ­ՐՈՒ­ԿԻ»  ՀԱ­ՄԱՐ Է՞Լ ԵՆ ՀՈՒ­ՇԱ­ԹԵՐ­ԹԻԿ ԿԱԶ­ՄԵ­ԼՈՒ

Այն, որ աշ­խարհն իրոք փոխ­վում է ան­վե­րա­դարձ կեր­պով, ցույց տվեց օրերս ար­ձա­նագր­ված եւ առա­ջին հա­յաց­քից «շատ ծանր» տեսք չու­նե­ցող դրվա­գը: Խոս­քը՝ ԱՄՆ նա­խա­գահ Բայ­դե­նի հեր­թա­կան կա­զու­սի մա­սին է, երբ նա հան­րու­թյա­նը հրամց­րեց այն «շպար­գալ­կան», որով նրան զի­նում է իր աշ­խա­տա­կազ­մը՝ ան­գամ ոչ առաջ­նա­յին հան­դի­պում­նե­րից առաջ: Հի­շեց­նենք, այ­ստեղ ման­րա­մասն գրրված էր, թե ինչ­պես Բայ­դե­նը պետք է մտնի տվյալ դահ­լիճ, որ պա­հին ում հետ ինչ խո­սի եւ երբ հե­ռա­նա:

Հի­մա կա­սեն՝ ծեր մարդ է, ինչ կա: Բայց չմո­ռա­նանք. այդ ծեր մարդն ԱՄՆ-ի  նա­խա­գահն է, ամե­նահ­զոր «մի­ջու­կա­յին ճամպ­րուկ­նե­րից» մե­կի պա­հա­պա­նը: Ու պարզ հարց կա. իսկ կոնկ­րետ այդ «մի­ջու­կա­յին ճամպ­րու­կի» դեպ­քում է՞լ են հու­շա­թեր­թիկ կազ­մե­լու. այս պա­հին կբա­ցես, այս-այս կո­ճակ­նե­րը կսեղ­մես, սա էլ քո անձ­նա­կան գեր­գաղտ­նի կոդն է, որը մի­այն ԱՄՆ նա­խա­գահ­նե­րը գի­տեն. ինչ­պես գրած է, կհա­վա­քես եւ կո­ճակ­նե­րը կսեղ­մես:

Ամե­րի­կյան գոր­ծող վար­չա­կազ­մի հա­մար ամե­նա­մեծ խնդիրն այն է, որ ամե­րի­կա­ցի­նե­րը տե­սան, թե իրա­կա­նում ով է իրենց նա­խա­գա­հը: Չնա­յած, սա էլ է հա­րա­բեր­ա­կան. եթե մեկն ամեն բան անում է հու­շա­թեր­թիկ­նե­րով, նա՞ է նա­խա­գա­հը, թե՞ հու­շա­թեր­թիկ կազ­մող­նե­րը, որոնք որե­ւէ բա­նի հա­մար պա­տաս­խա­նատ­վու­թյուն չեն կրե­լու: Ահա, հենց սա տե­սան ամե­րի­կա­ցի­նե­րը, եւ սպա­սե­լի էր, որ Թրամփն ան­մի­ջա­պես ար­ձա­գան­քեց, թե՝ Ջո Բայ­դե­նը Նա­հանգ­նե­րի պատ­մու­թյան մեջ վա­տա­գույն նա­խա­գահն է. «Բայ­դե­նի օրոք ԱՄՆ-ն այ­լեւս մեծ եր­կիր չէ, այն անկ­ման եր­կիր է: Շատ առում­նե­րով այս եր­կի­րը դար­ձել է ծի­ծա­ղի առար­կա», եւ այդ­պես շա­րու­նակ:

Թե այս վի­ճակն ուր կտա­նի նե­րա­մե­րի­կյան հար­թա­կում, են­թադ­րե­լի է: Թրամփն այս պա­հին ու­նի Բայ­դե­նի՝ օր օրի ան­կում ապ­րող վար­կա­նի­շին էա­կա­նո­րեն գե­րա­զան­ցող  ցու­ցա­նիշ­ներ, իսկ դի­մա­ցը՝ Կոնգ­րե­սի ընտ­րու­թյուն­ներ են: Այ­սինքն, լի­բե­րաս­նե­րը ու­նեն ժա­մա­նակ մին­չեւ աշուն եւ կար­ծես փոր­ձում են առա­վե­լա­գույնս դրա­նից օգտ­վել: Ամեն դեպ­քում, երբ ռուս­նե­րի հետ ներ­կա հա­կա­մար­տու­թյան պա­րա­գա­յում Վա­շինգ­տո­նը կտրուկ ակ­տի­վաց­նում է նա­եւ չի­նա­կան ուղ­ղու­թյու­նը, դա ար­դեն նման­վում է ցայտ­նո­տա­յին վի­ճա­կից բխող վա-բան­կի:

Այս­պես, Վաշինգ­տոնն ար­դեն ուղ­ղա­կի­ո­րեն է Չի­նաս­տա­նին դի­տար­կում, որ­պես հիմ­նա­կան հա­կա­ռա­կորդ, եւ օրերս հայ­տա­րա­րեց նոր հա­կա­չի­նա­կան կո­ա­լի­ցի­ա­յի ստեղծ­ման մա­սին, որի կազ­մում նե­րառ­վել են Մի­ա­ցյալ Նա­հանգ­նե­րը, Մեծ Բրի­տա­նի­ան, Ճա­պո­նի­ան, Ավստ­րա­լի­ան եւ Նոր Զե­լան­դի­ան: Չի­նաս­տանն էլ ցույց է տա­լիս, որ պատ­րաստ է մար­տահ­րա­վերն ըն­դու­նել՝ Թայ­վա­նի ուղ­ղու­թյամբ նկա­տե­լի ռազ­մա­կան ու­ժեր կենտ­րո­նաց­նե­լով եւ պարզ ակ­նար­կե­լով, որ ամեն պա­հի պատ­րաստ է ներ­խուժ­ման: Բայց ասել, թե Վա­շինգ­տո­նը կա­րող է իրա­կա­նում գնալ այս նոր հա­կա­մար­տու­թյա­նը, սխալ կլի­ներ: Նե­րա­մե­րի­կյան տնտե­սա­կան վի­ճակն ար­դեն ռե­ցե­սի­ոն է, գնա­ճը հա­սել է այն մա­կար­դա­կին, որ ցան­կա­ցած պա­հի կա­րող է ներ­քին պայ­թյուն առա­ջաց­նել: Եթե այս պայ­ման­նե­րում սկսեն նա­եւ Չի­նաս­տա­նից տնտե­սա­կան հար­ված­ներ ստա­նալ,  ապա նման պայ­թյու­նը գործ­նա­կա­նում կդառ­նա ան­խու­սա­փե­լի:

Փոր­ձում են նա­եւ սրել ռու­սա­կան ուղ­ղու­թյու­նը, եւ այս­տեղ բա­նը հա­սավ նրան, որ Բրի­տա­նի­ան սկսեց լրատ­վա­մի­ջոց­նե­րով Մոսկ­վա­յին սպառ­նալ պա­տե­րազ­մով: Բայց այս դեպ­քում եւս Լոն­դո­նի հե­տա­գա քայ­լե­րը փա­կու­ղա­յին են. ՌԴ-ն Պետ­դու­մա­յի զին­վո­րա­կան-պատ­գա­մա­վոր­նե­րի մի­ջո­ցով պար­զա­պես ար­ձա­գան­քեց՝ եթե հան­կարծ իրոք պա­տե­րազմ լի­նի, ապա առա­ջին քա­ղա­քը, որը կոչն­չա­նա, կլի­նի հենց Լոն­դո­նը: Գի­տակ­ցե՞ց այդ սպառ­նա­լի­քը վար­չա­պետ Ջոն­սո­նը, դժվար է ասել: Բայց ակն­հայտ է, որ Մակ­րոնն ու Շոլ­ցը շատ ավե­լի ադեկվատ են եւ պարզ հաս­կա­նում են, որ Լոն­դո­նից հաշ­ված րո­պե­ներ անց նա­եւ Փա­րիզն ու Բեռ­լի­նը գո­յու­թյուն չեն ու­նե­նա, եւ այդ հան­գա­ման­քը արեւմ­տյան կո­ա­լի­ցի­ա­յում գնա­լով սրվող հա­կա­սու­թյուն­ներ է ի ցույց դնում, ին­չը պարզ տե­սա­նե­լի էր նա­եւ G-8-ի օրերս կա­յա­ցած գա­գա­թա­ժո­ղո­վում: Գու­մա­րած, ամե­րի­կյան հե­ղի­նա­կա­վոր աղ­բյուր­ներն են սկսել մի գլուխ աղմ­կել, որ ռուս­ներն ու­նեն այն տեխ­նի­կան, որն ի զո­րու է Լոն­դո­նից մի 10 րո­պե անց ոչն­չաց­նել ողջ ԱՄՆ-ն՝ բո­լոր քա­ղաք­նե­րով հան­դերձ:

Այս­պի­սով, վա-բան­կի ցան­կու­թյուն կար­ծես թե կա, սա­կայն այս իր­ավի­ճա­կում ոչ մի վա-բանկ էլ չի լի­նե­լու. պար­տու­թյու­նը երաշ­խա­վոր­ված է, եւ կար­ծես Արեւ­մուտ­քում դեռ մնում են ու­ժեր, որոնք դա գի­տակ­ցում են: Իսկ սո­վո­րա­կան մե­թոդ­նե­րով Բայ­դե­նը, ավե­լի ճիշտ՝ նրա հա­մար հու­շա­թեր­թիկ­ներ գրող­ներն ու­նեն այս իրա­վի­ճա­կը, որը, մեղմ ասած, հու­սադ­րող չէ: Մի խոս­քով, կար­ծես թե անակն­կալ­ներ չեն լի­նե­լու: Այդ թվում, մեր տա­րա­ծաշր­ջա­նում, որը, սա­կայն, մեր տե­ղա­կան արեւմ­տա­ծախ­ներն այդ­պես էլ չեն կա­րո­ղա­նում մար­սել: