• 28/06/2022

Ինչպիսի՞ն է իրական գնաճը ԱՄՆ-ում

Ինչպիսի՞ն է իրական գնաճը ԱՄՆ-ում

Միացյալ Նահանգների սպառողական գների ինդեքսը (CPI) համարվում է գնաճի հիմնական ցուցիչներից մեկը և հաշվարկվում է սպառողական ապրանքների և ծառայությունների գների մակարդակի չափման միջոցով: Տվյալները ամեն ամիս հրապարակվում են Աշխատանքի վիճակագրության բյուրոյի կողմից 1919 թվականից։

Եվ այսպես, ինչպես ցույց են տալիս հենց ԱՄՆ-ի համար սեփական ամենավստահելի ցուցանիշները, Բայդենը նախագահական պաշտոնը ստանձնել է թանկացումների զրոյական եւ բացասական մակարդակով, եւ արդեն հաշված ամիսներ անց սկսվել են ռեկրդային գնաճներ: Դրանք, իհարկե, վերջին ամիսներին վերածվել են սուպերռեկորդների, բայց այնպես չէ, որ ամերիկյան թանկացումները հնարավոր է կապել ուկրաինական պատերազմի կամ Ռուսաստանի հետ (Տեսանյութ):