• 29/06/2022

Անհայտ հրթիռը հարվածել է լուսնին. մանրամասներ

Անհայտ հրթիռը հարվածել է լուսնին. մանրամասներ

Դեռևս մարտին դեռևս անհայտ հրթիռը, որին NASA-ն հետևում էր Երկրի ուղեծրում 2015 թվականից ի վեր, մխրճվել է Լուսնի մեջ:

Դրանից հետո մեր մոլորակի արբանյակի վրա ձևավորվել է նոր կրկնակի խառնարան, որը գրանցվել է ՆԱՍԱ-ի Լուսնի հետախուզական ուղեծրի կողմից։ Առաջին խառնարանն ունի 18 մետր չափսեր, երկրորդը՝ 16 մետր։ Սրանք հեռու են առաջին խառնարաններից, որոնք հայտնվել են Լուսնի վրա երկրային ինչ-որ բանի անկման հետևանքով։ Սակայն գիտնականների համար դա անակնկալ էր:

Նախ՝ գիտնականները չէին սպասում, որ անհայտ հրթիռի անկումը նման հետք կթողնի Լուսնի վրա։ NASA-ն օբյեկտը նույնականացրել է որպես «տիեզերական աղբ», այսինքն՝ ինչ-որ մեկի հրթիռի աստտիճաններից մեկը: Սակայն նման ասետիճանը պարզապես դատարկ բաք է, այսինքն՝ օբյեկտը շատ թեթև է և չունի այնքան զանգված, որ նա ընկնելով, խառնարան առաջացնի, այն էլ` անմիջապես կրկնակիի վերածվելով: Դա նշանակում է, որ, ըստ ամենայնի, բավականին ծանր հրթիռ է մխրճվել Լուսնի մեջ։

Եվ երկրորդը, հետազոտողները դեռևս չեն կարողանում բացահայտել, թե ինչպես օբյեկտը, որը երկար տարիներ թռչում էր Երկրի ուղեծրով, կարող էր ինքնուրույն շեղվել, հասնել Լուսնին եւ հարվածեր: Դա խոսում է կառավարվող հրթիռի վարկածի մասին:

Գիտնական Բիլ Գրեյը (մասնագիտացել է ուղեծրի դինամիկայի մեջ, աստղագիտական ​​ծրագրաշարի մշակող) առաջինը նկատել է օբյեկտը և հաշվարկել նրա հետագիծը։ Նա առաջարկեց, որ դա «SpaceX Falcon» հրթիռի աստիճան է, որը մնացել է 2015 թվականի արձակումից: Սակայն Իլոն Մասկը հերքել է դա, իսկ ավելի ուշ հետազոտողն ընդունել է, որ սխալվել է։

Հաջորդ վարկածը չինական լուսնային առաքելությունն էր: 2014թ. ՆԱՍԱ-ի մյուս հետազոտողները համաձայնեցին այս ենթադրության հետ՝ ուշադիր վերահաշվարկելով «տիեզերական աղբի» ուղեծիրը: Այնուամենայնիվ, Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը դեռ հերքում է, որ սա Chang’e-5 առաքելության հրթիռային մեքենա է: Նրանք պնդում են, որ իրենց հրթիռի մնացորդներն այրվել են Երկրի մթնոլորտ մտնելիս։

Այսպես թե այնպես, բայց ՆԱՍԱ-ի փորձագետները ոչ միայն չեն կարող ասել, այլև հիմա չեն էլ կարող կռահել, թե ումն է նման ծանր հրթիռը, որըհարվածել է Լուսնի մեջ՝ թողնելով դրա վրա գտնվող խառնարանները չափերով համեմատելի Ապոլոնի հայտնի խառնարանի հետ: Եվ սկսել է գերիշխող դառնալ այն վարկածը, որ դա հատուկ օպերացիա է` ինչ-որ մեկի առավելություններն ընդգծելու համար: