• 29/06/2022

Պուտինի մեկ բառը Պենտագոնում տագնապ առաջացրեց. The Hill

Պուտինի մեկ բառը Պենտագոնում տագնապ առաջացրեց. The Hill

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգերը Մինսկ տեղափոխելու վերաբերյալ անհանգստություն է առաջացրել Պենտագոնում, գրում է The Hill-ի սյունակագիր Էլեն Միտչելը։

«Պուտինի՝ Բելառուսին միջուկային հզորությամբ հրթիռային համակարգեր փոխանցելու խոստումը ԱՄՆ-ի պաշտոնյաները դիտում են որպես «գոտկատեղից ներքեւ» հայտարարություն»,- ասվում է հրատարակության մեջ։

Միտչելի խոսքով՝ Ռուսաստանի նախագահի խոստումը լրջորեն տագնապ է հարուցել ԱՄՆ պաշտպանության նախարարության ղեկավարության մոտ։ Հոդվածում նշվում է, որ, ըստ ԱՄՆ բարձրաստիճան զինվորականի, վախ է առաջացրել մեկ կոնկրետ բառ, որն ասել է Պուտինը Լուկաշենկոյի հետ հանդիպմանը` «միջուկային»։ «Իհարկե, ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը ասում է «միջուկային», մենք մտահոգություններ ենք ունենում…», – մեջբերել է Պենտագոնի խոսնակը։

Այսինքն, թեեւ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, որ Վլադիմիր Պուտինը չի խոսել միջուկային զենքով հրթիռներ Բելառուս տեղափոխման մասին, որ խոսքը միայն «Իսկանդեր» համալիրների մասին, որոնք տեխնիկապես ունակ են տարբեր տեսակի զենք կրելու, սակայն Պուտինի «միջուկային» բառը Պենտագոնը համարել է ակնարկ, որ հենց միջուկային հրթիռներ կհայտնվեն Բելառուսում։

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…