- 29/06/2022
ՆԱՏՕ-ն հաստատեց ռազմավարական նոր հայեցակարգ. Երրրոդ աշխարհամարտը դառնում է միանգամայն ռեալ
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ընդունվել է դաշինքի ռազմավարական նոր հայեցակարգ: Դրանում սահմանվել են այս հիմնական թեզերը.
• ՆԱՏՕ-ն ճանաչում է Ռուսաստանը որպես դաշինքի անվտանգության ամենանշանակալի և անմիջական սպառնալիք։
• Դաշինքը այլևս չի ցանկանում Ռուսաստանին գործընկեր համարել, բայց պատրաստ է պահպանել կապի ուղիները։
• Դաշինքը համարում է, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև կապերի ամրապնդումը հակասում է ՆԱՏՕ-ի արժեքներին։
• Չինաստանը փորձում է խարխլել ստեղծված աշխարհակարգը՝ վերահսկելով աշխարհի լոգիստիկան և տնտեսությունը։
• ՆԱՏՕ-ն ծրագրում է ամրապնդել համագործակցությունը Հնդկաստանի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործընկերների հետ:
• ՆԱՏՕ-ի ընդլայնումը դաշինքի համար պատմական հաջողություն է:
• Դաշինքի երկրները պայմանավորվել են ընդլայնել իրենց ռազմական բյուջեն մինչև ՀՆԱ-ի ավելի քան 2%-ը:
• Դաշինքը իր անվտանգության ամենաբարձր երաշխիքն է համարում ռազմավարական միջուկային ուժերը, հատկապես` ԱՄՆ-ի:
• ՆԱՏՕ-ն կշարունակի ամրապնդել գործընկերային հարաբերությունները ձգտող Ուկրաինայի և Վրաստանի հետ: