- 30/06/2022
Ջոնսոնը ԵՄ-ին առաջարկել է ստեղծել նոր Հռոմեական կայսրություն
Ֆրանսիայի նախագահի առաջարկած ԵՄ քաղաքական համայնքը պետք է ներառի ոչ միայն Եվրոպան, այլև Թուրքիան և Հյուսիսային Աֆրիկայի երկրները։ Նման կարծիք է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Մադրիդում կայացած ճեպազրույցում։
Ջոնսոնի կարծիքով՝ նման համայնքը պետք է դառնա Հռոմեական կայսրության մի տեսակ ժամանակակից կրկնություն։
«Կարծում եմ, որ մենք պետք է վերանայենք ամբողջ հայեցակարգը: Թուրքիան պետք է այնտեղ լինի. Այնտեղ պետք է լինի Մաղրիբը, մենք հիմնականում պետք է վերստեղծենք Հռոմեական կայսրության Mare Nostrum-ը (Միջերկրածովյան տարածաշրջան)»,- ասել է Ջոնսոնը, որը մեջբերում է Financial Times թերթը:
Նշենք, որ ավելի վաղ Բրիտանիան հրաժարվել էր դառնալ Եվրոպական քաղաքական համայնքի անդամ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել է ստեղծել ԵՄ քաղաքական համայնք՝ եվրոպական պետությունների մասնակցությամբ, որոնք բուն ԵՄ անդամ չեն։
Հաղորդվել է, որ եվրոպական բոլոր երկրները, բացառությամբ Բելառուսի և Ռուսաստանի, հրավիրվելու են նոր եվրոպական քաղաքական համայնք։