- 30/06/2022
Ուկրաինայի ԳՇ-ն հաստատում է ռուսական հարձակման զարգացումը երեք ուղղություններում (Քարտեզ)
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատում է ռուսական հարձակման զարգացումը երեք ուղղություններից՝ Սլավյանսկ, Բախմուտ և Լիսիչանսկ։
-Սլավյանսկի ուղղությամբ ՌԴ ԶՈւ-ն դուրս է գալիս Բոգորոդիչնոե-Կրասնոպոլյե գծից՝ Սլավյանսկի ուղղությամբ հարձակման։
-Լիսիչանսկի ուղղությամբ ՌԴ Զինված ուժերը շարունակում են հարձակումները Վերխնեկամենկայի և Վոլչեյարովկայի կողմից՝ Լիսիչանսկը ուկրաինական հիմնական ուժերից կտրելու նպատակով։
-Բախմուտի ուղղությամբ ՌԴ ԶՈՒ-ն առաջ է շարժվում Մեդնիե Օրեից Կլինովոե ուղղությամբ՝ դեպի Բախմուտ առաջխաղացման նպատակով։