- 30/06/2022
Ուկրաինական բանակը մեծ կորուստներով փախչում է Լիսիչանսկից (Քարտեզ)
Ուկրաինական բանակը մեծ կորուստներով փախչում է Լիսիչանսկից։ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները շարժվում են Սեվերսկի ուղղությամբ։
Ուկրաինական հրամանատարությունը, այլ տարբերակներ չունենալով, հետ է քաշում Լիսիչանսկի կայազորը դեպի Սեվերսկ տանող մայրուղու երկայնքով։ Երթուղին գործնականում ողջ արկայնքով Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կրակային վերահսկողության տակ է, մի շարք հատվածներում` ուղիղ նշանառության, առավել եւս` Լիսիչանսկի նավթավերամշակման գործարանի ամբողջական գրավումից հետո (ներկայացված քարտեզի այդ հատվածն արդեն իսկ հասցրել է հնանալ): Այդյունքում, Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները հսկայական կորուստներ են կրում։
Հավանաբար, ուկրաինական ստորաբաժանումները կփորձեն հենվել Սեւերսկ-Բախմուտ (Արտեմովսկ) գծում։ Մեկ այլ տարբերակ՝ նահանջը կշարունակվի դեպի Սլավյանսկ և Կրամատորսկ։