• 30/06/2022

Ուկրաինան խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Սիրիայի հետ՝ ի պատասխան Դոնբասի ճանաչման

Ուկրաինան խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Սիրիայի հետ՝ ի պատասխան Դոնբասի ճանաչման

Կիևը հայտարարեց Սիրիայի Արաբական Հանրապետության հետ դիվանագիտական ​​հարաբերությունները խզելու մասին այն բանից հետո, երբ Դամասկոսի իշխանությունները ճանաչեցին Դոնբասի հանրապետությունների անկախությունը։

«Ուկրաինան հայտարարում է Սիրիայի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների խզման մասին՝ առանց հյուպատոսական հարաբերությունների խզման՝ 1963 թվականի հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն», – ասվում է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Փաստաթղթում ասվում է, որ Սիրիայի հետ կապված սկսվել է առևտրային էմբարգոյի ներդրման ընթացակարգը, ինչպես նաև այլ սահմանափակող միջոցներ, որոնք կազդեն ՍԱՀ-ի իրավաբանական և ֆիզիկական անձանց վրա։

Միաժամանակ կշարունակվեն հյուպատոսությունների աշխատանքը, հավելել են ԱԳՆ-ից։

Ու տեսնես Կիեւի այս ռեակցիան առհասարակ Դամասկոսին հետաքրքրո՞ւմ է: