• 30/06/2022

Պուտին. Արևմուտքն իրեն թակարդի մեջ է գցել

Պուտին. Արևմուտքն իրեն թակարդի մեջ է գցել

Հավաքական Արևմուտքը հայտնվել է թակարդում, քանի որ չի կարողացել կանխել իր գլոբալ գերակայությունը թուլացնող միտումները, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ելույթ ունենալով Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության կենտրոնակայանում՝ ռուսական անօրինական հետախուզության հարյուրամյակի կապակցությամբ, Պուտինը նշել է, որ ծառայության առաջնահերթությունը միջազգային գործընթացների զարգացման ռազմավարական կանխատեսումն է։

«Հավաքական Արևմուտքն իրեն թակարդի մեջ է գցել»,- հայտարարել է Պուտինը։ Նրա խոսքով, դա տեղի է ունեցել այն պատճառով, որ Արեւմուտքը չի կարողացել վերլուծել աշխարհում իրավիճակի զարգացումը եւ իր ազդեցության թուլացումը։