• 01/07/2022

Շոլցը կոչ է արել վերացնել Կալինինգրադի տրանսպորտային շրջափակումը

Շոլցը կոչ է արել վերացնել Կալինինգրադի տրանսպորտային շրջափակումը

Politico-ի փոխանցմամբ՝ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Գերմանիայի կանցլերը հայտարարություն է արել, որ անհրաժեշտ է նվազեցնել լարվածությունը Բալթյան տարածաշրջանում։

Նրա խոսքով, անհրաժեշտ է կանոններ սահմանել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ խոսքը Ռուսաստանի երկու մասերի միջեւ բեռնափոխադրումների մասին է։ Շոլցը նշել է, որ այդ մատակարարումները չեն վերաբերում ներմուծմանը, ուստի ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցները չպետք է կիրառվեն։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Լիտվայի տարածքով Կալինինգրադ տարանցումը կարող է վերսկսվել մի քանի օրից։ Շրջափակման պատճառով բեռնատարները մի քանի օր սպասում են Լիտվայի մաքսակետով անցնելուն։