- 02/07/2022
Լիսիչանսկի համար ճակատամարտն ավարտական փուլում է (Քարտեզ)
Ռուսական ուժերը շարունակում են մարտը Լիսիչանսկի համար: Գործնականում կտրված փախուստի ուղիները ուկրաինական ստորաբաժանումների համար։
Ավելի քան երկու հազար ուկրաինացի նացիստներ մնացել են փակված բուն հենց քաղաքում: Քաղաքի շրջակա այն տարածքներում, որոնք դեռ ռուսական ուժերի վերահսկողության տակ չեն, եւս մեծ թվուվ ուկրաինական ուժեր կան, սակայն հստակ քանակը գնահատված չէ: Մեծ թվով կորուստեր ուկրաինական ուժերը կրել են նաեւ Լիսիչանսկից հեռանալու փորձերի ժամանակ` ռուսական հրետանու վերահսկողության գոտով:
Արդեն ազատագրվել են Լիսիչանսկի մատույցներում գտնվող Պրիվոլյեն, Շիպիլովկան և Նովոդրուժեսկը։
ԼԺՀ բանակը հաջողությամբ առաջ է շարժվում քաղաքի հյուսիսում։ Հաստատվել է ՊՊԾ ստորաբաժանումների ելքը քաղաքի կենտրոնական փողոցներ՝ Պոբեդա պողոտա և Սոսյուրա փողոց։
«Օ» բանակախմբի գումարտակները ակտիվորեն առաջ են շարժվում նաեւ հարավից` Ժելատինի գործարանի և Բելայա Գորա գյուղի կողմից, միևնույն ժամանակ զարգացնում են հաջողությունները դեպի հյուսիս՝ կտրելով քաղաքից վերջին ճանապարհը՝ Լիսիչանսկ-Բելոգորովկա:
Այսպիսով, քաղաքի և արվարձանների ավելի քան 50 տոկոսն արդեն ազատագրվել է նացիստներից։
Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները և օտարերկրյա վարձկանները, որոնք չեն հասցրել նահանջել քաղաքից, առաջիկա օրերին պետք է ընտրություն կատարեն` գերության և ոչնչացման միջև։