- 02/07/2022
Գերմանիայում կարծում են, որ Զելենսկին խելագարվել է
Գերմանիայի պաշտպանության նախարարության նախկին աշխատակից Վիմմերը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ակնհայտ հոգեկան խնդիրներ ունի, քանի որ նա պահանջում է Արևմուտքից լարել իրավիճակը Ուկրաինայում՝ խաղաղության կոչ անելու փոխարեն։
Քաղաքական գործիչը մատնանշեց, որ ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովում Ուկրաինայի ղեկավարը դաշինքին կոչ է արել բաց հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ։ «Հասկանալի կլիներ, եթե նա խաղաղություն պահանջեր իր երկրի համար։ Փոխարենը, Զելենսկին բղավեց, որ «ամպերը հավաքվում են», և Եվրոպան պետք է միավորվի` «Հավերժական» թշնամու դեմ պայքարելու համար», – ասաց Վիմմերը:
Նրա կարծիքով՝ հատուկ գործողության սկզբում բոլոր «ռազմական ուժերը» պետք է աշխատեն, որպեսզի Ռուսաստանն ու Ուկրաինան խաղաղ ճանապարհով կոնսենսուսի հասնեն։ Մադրիդյան հանդիպմանը նման հնարավորություն եղավ, բայց ոչ ոք չօգտվեց դրանից, քանի որ «ներկայիս իրավիճակը ակնհայտորեն համապատասխանում է արևմուտքի շահերին ու ծրագրերին»։
Տեսնես ինչ կասեր Վիմմերը, եթե մի փոքր էլ մեր Նիկոլին ուսումնասիրեր: