- 02/07/2022
Մեքսիկայում քաղաքապետն ամուսնացել է կոկորդիլոսի հետ
Վիկտոր Ագիլարը մտածեց՝ եթե ես դառնամ քաղաքապետ, կունենամ շատ փող, հիանալի մեքենաներ և լավագույն կանայք։ Ինչ վերաբերում է կանանց… ապա քաղաքապետը ստիպված էր ընտրել կոկորդիլոսի: Այսպիսին է գահի գինը Սան Պեդրո Հուամելուլա քաղաքում, դա դարավոր ավանդույթ է. տեղացիները կարծում են, որ սա ձկնորսների բախտն է բերում, և ինչ-ինչ պատճառներով քաղաքապետերը ստիպված են նման գին վճարել։
Երիտասարդ սողունը մկրտվեց, հագցրեցին մի գեղեցիկ սպիտակ զգեստ, որի մասին երազում էր մանկուց, կապեցին բերանը և տարան դեպի խորան, որտեղ Վիկտորն արդեն սպասում էր նրան։ Ինչ եղավ հարսանիքից հետո, ոչ ոք չգիտի։
Չնայած,միգուցե շուտով Սան Պեդրոյում արտահերթ ընտրություններ լինեն: