- 03/07/2022
«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը ստեղծում է Աղավնո մշակույթային կենտրոն․ Մշակութային հանձնախմբի նախագահ Աբգար Ափինյանը 5-օրյա այցով մեկնել է Արցախ
Համահայկական գրողների միության նախագահ, գրականագետ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման Մշակութային հանձնախմբի նախագահ Աբգար Ափինյանի ղեկավարած պատվիրակությունը այսօր մեկնել է Աղավնո, որը Փաշինյանը խոստացել է նվիրաբերել թշնամուն։ Այստեղ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման Մշակութային հանձնախմբի նախագահին դիմավորելու է Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չաուշյանը։ Ժամը հինգին տեղի է ունենալու «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման Մշակութային հանձնախմբի նախագահի եւ Աղավնո համայնքի բնակիչների հանդիպումը, որի ընթացքում Ափինյանը կտեղեկացնի, որ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը ստեղծում է Աղավնո մշակույթային կենտրոն , որի առաքելությունը հայ-ռուսական մշակութային ընկերության ամրապնդումն է։ Շարժման ներկայացուցիչների հաջորդ կանգառը կլինի Բերձորը, ապա Ստեփանակերտը։
«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման լրատվական ծառայություն