- 03/07/2022
Բայդենը ոտնահարեց ամերիկյան գլխավոր սկզբունքներից եւս մեկը
Բայդենը բենզալցակայանների սեփականատերերից պահանջել է անհապաղ իջեցնել բենզինի գները
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սոցցանցերի միջոցով պահանջել է ամերիկացի բենզալցակայանների սեփականատերերին` նվազեցնել վառելիքի գները։ Ամերիկացի առաջնորդը բենզալցակայաններ շահագործող ընկերություններին կոչ է անում անհապաղ դա անել՝ թե եկել է «գլոբալ ռիսկերի ժամանակը»։
«Նվազեցրեք բենզալցակայանում գանձվող գինը՝ ապրանքի համար վճարվող արժեքն արտացոլելու համար: Եվ դա արեք հիմա»,- գրել է նա թվիթերում:
Այսպիսով, Բայդենը ոտնահարեց ամերիկյան գլխավոր սկզբունքներից մեկը` ազատ շուկայի գաղափարը, համաձայն որի, ամեն ապրանք վաճառող ինքն է գինը որոշողը: Այս տեմպերով, երեւի հեռու չէ այն օրը, երբ կորոշեն ԱՄՆ-ում ֆիքսված գներ սահմանել: Բախ` բենզինի, հետո… դժվարն առաջին քայլն է: