• 04/07/2022

Ամերիկացի «գերծանրքաշային» գիտնականը սենսացիոն հայտարարություն է արել կորոնավիրուսի վերաբերյալ

Ամերիկացի «գերծանրքաշային» գիտնականը սենսացիոն հայտարարություն է արել կորոնավիրուսի վերաբերյալ

Սենսացիոն հայտարարությունն արել է Կոլումբիայի համալսարանի Երկրի ինստիտուտի տնօրեն, տնտեսագետ Ջեֆրի Սաքսը, ով ընդգրկված է աշխարհի ամենաազդեցիկ գիտնականների ցուցակներում՝ ըստ արեւմտյան մամուլի։

Իսպանական GATE Center ոչ կառավարական կազմակերպության կողմից կազմակերպված կլոր սեղանի ժամանակ նա ասաց, որ COVID-19-ը, ստեղծվել է ամերիկյան կենսաբանական լաբորատորիայում։

Սաքսը երկու տարի նախագահել է COVID-ի պատճառները հետաքննող` «Lancet» բժշկական ամսագրի հանձնաժողովը, բնականաբար, այդ հարցում բավականաչափ կոմպիտենտ է:

«Ես լիովին համոզված եմ, որ նա եկել է ամերիկյան կենսատեխնոլոգիական լաբորատորիաներից, այլ ոչ թե բնությունից։ Միայն նշեմ, որ երկու տարի ինտենսիվ ուսումնասիրություն է եղել: Սա, իմ կարծիքով՝ կենսատեխնոլոգիա, ոչ թե բնական բաշխում։ Անկեղծ ասած, մենք հաստատ չգիտենք, բայց բավականաչափ ապացույցներ կան, որ արժե ուսումնասիրել, և այն չի ուսումնասիրվում, թե՛ ԱՄՆ-ում, թե՛ այլուր: Եվ ես կարծում եմ, որ կան պատճառներ. նրանք չեն ցանկանում «գորգի տակ» նայել»,- ասել է Սաքսը։

Ի դեպ, որպես կորոնավիրուսի արհեստական ծագման հիմնավորում մատնանշվում է նաեւ փաստը, որ ուկրաինական պատերքազմի մեկնարկով, երբ հավաքական Արեւմուտքին պետք էր, որ Եվրոպայում ազատ տեղաշարժ ապահովվի, կորոնավիրուսի տարածումը միանգամից «կանգ առավ»: Իսկ ահա հիմա էլ բախ` Բայդենը խոսեց այդ մասին, ապա մասնագիտական կառույցները, օրինակ` Առողջապահության եվրոպական հանձնակատար Ստելլա Կիրիակիդես հայտարարեց, որ ամառվա կեսին կորոնավիրուսի նոր ալիք է տարածվում Եվրոպայում: Երեւի պետք է Եվրոպայում գնալով աճող դիմակայության պատճառով մարդկանց նորից տները քշել: Կամ էլ, դրանով փորձում են կանխել վառելիքի աննախադեպ թանկացումները:

Ի դեպ, Իսպանիայում կայացած կլոր սեղանի ժամանակ Ջեֆրի Սաքսը միաժամանակ մեղադրեց ԱՄՆ-ին, որ վերջինս է պատասխանատու այն ամենի համար, ինչ հիմա կատարվում է Ուկրաինայում։