- 04/07/2022
Ջեֆ Բեզոսը դաժանորեն քննադատել է Բայդենին
«Amazon»-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը քննադատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ բենզալցակայանների սեփականատերերին կոչ անելով անհապաղ իջեցնել բենզինի գները։ Գործարարը նախատել է իշխանություններին տարրական տնտեսական թեմաների անտեղյակության համար:
«Գնաճը չափազանց մեծ խնդիր է Սպիտակ տան համար, որպեսզի շարունակի նման հայտարարություններ անել: Սա կա՛մ ուղղակի մոլորություն է, կա՛մ շուկայի հիմքում ընկած դինամիկայի խորը թյուրիմացություն»,- գրել է Բեզոսը Twitter-ում:
Այսինքն, որ կա/մ Բայդենը տնտեսություից բացարձակ անգրագետ է կա´մ, որ դիտավորյալ է այնպիսի բաներ անում, որը ոչնչացնում է ամերիկյան կոնսակերպի հիմքերը: