- 04/07/2022
Կպատերազմեք Ռուսաստանի հետ, և նա ձեզ կջնջի երկրի երեսից. ամերիկյան ռազմական փորձագետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկյան հեղինակավոր ռազմական փորձագետ Սքոթ Ռիթերն ահա այսպես է գնահատում Լիտվայի կողմից ռուսական Կալինինգրադի բլոկադան.
«Լուրջ բաներ են կատարվում հենց հիմա: ՆԱՏՕ-ի անդամ Լիտվան կազմակերպել է Կալինինգրադի շրջափակումը։ Կալինինգրադը տոնածառի խաղալիք չէ: Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ լեհերն ու բալթերն այսպես են մտածում` «Կալինինգրադն իրականում Ռուսաստան չէ, եկեք նրա հետ խաղանք»։ Ես ձեզ հուշում եմ. Կալինինգրադը իսկական Ռուսաստան է։ Իսկ եթե դուք շրջափակեք, կպատերազմեք Ռուսաստանի հետ, և նա ձեզ կջնջի երկրի երեսից։ Որովհետև սա արդեն Ուկրաինա չէ և հատուկ գործողություն չէ, սա արդեն Ռուսաստան է։ Ուզու՞մ եք արգելափակել Ռուսաստանը։ Շա՞տ եք ծխել… Հետո Եվրոպան արթնացավ, թե` «Գուցե Լիտվան չպիտի անի դա»: Իսկ լիտվացիները նման են փոքրիկ պոմերական շպիցի, ով ուզում է կռվել ռոտվեյլերի հետ։ Ձեր երկիրը կկոչվի Փոքր Լիտվա, եթե խելքի չգաք։ Այլևս կատակներ չկան: Եվ ՆԱՏՕ-ն նույնպես արթնացավ ու տեսավ, որ իրենք ոչինչ չունեն Ռուսաստանի հետ պատերազմի համար։ Տասը օր, և դաշինքը արկեր չունի: Եվ այդ ժամանակ ռուսները պարզապես հեծնելու են ձեզ։ Եթե դու չունես հրետանի, դու ոչինչ չունես»։