- 04/07/2022
Արեւմուտքը «Իսլամական պետության» ահաբեկիչներին տեղափոխում է Ուկրաինա
Արեւմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, Թուրքիայի հետ միասին Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» (ԻՊ) միջազգային ահաբեկչական կազմակերպության զինյալներին տեղափոխում է Ուկրաինա։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիադ Հադադը։
«Մենք չենք զարմանում, որ ԱՄՆ-ը, Արևմուտքը և Թուրքիան Իդլիբից Ուկրաինա են տեղափոխում ահաբեկչական կազմակերպությունների մարտիկներին, քանի որ այդ խմբավորումները, թեև այլ կերպ են կոչվում, Արևմուտքի կողմից խաղաղ ժողովուրդների դեմ օգտագործվող գործիքներ են։ Այդպիսով, նրանք Ուկրաինան վերածում են ահաբեկիչների և վարձկանների կենտրոնի՝ առանց գիտակցելու, թե ինչպիսի բացասական հետևանքներ կարող է ունենալ նման քաղաքականությունը համաշխարհային անվտանգության համար»,- ասել է դիվանագետը։
Ավելի վաղ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյի ղեկավար Սերգեյ Իվանովը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ակտիվորեն հավաքագրում է «Իսլամական պետության» զինյալներին՝ որպես վարձկաններ Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար։