- 04/07/2022
ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը կգործի Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության հրապարակում
Մոսկվայում տեղ են ընտրել ԼԺՀ հրապարակի համար: «Ակտիվ քաղաքացի» պորտալում քվեարկության ժամանակ Ռուսաստանի մայրաքաղաքի բնակիչները որոշել են այս անվանումը տալ Մեծ Բրիտանիայի դեսպանատան հարակից տարածքին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը «տեղափոխվեց» ԴԺՀ հրապարակ։
«Քաղաքացիները որոշել են Սմոլենսկայա ամբարտակի երկայնքով տարածքը` Պրոտոչնի նրբանցքի և Նովի Արբատ փողոցի ելքի միջև անվանել ի պատիվ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության», – հայտնում է Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքապետի և կառավարության պաշտոնական կայքը։
Քվեարկությանը մասնակցել է գրեթե 110 հազար մարդ, մոսկվացիների 57%-ը քվեարկել է նշված տարածքի օգտին։