• 05/07/2022

ՌԴ զինված ուժերը Սլավյանսկից 7-10 կիլոմետր հեռավորության վրա են

ՌԴ զինված ուժերը Սլավյանսկից 7-10 կիլոմետր հեռավորության վրա են

Հերթական «համեստ» հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական, ուկրաինական թիվ 1 պրոպականդիստ Ալեքսեյ Արեստովիչը: Ըստ նրա` Լիսիչանսկի գրավումը ռուսական բանակի վերջին խոշոր հաջողությունն է հատուկ գործողության ընթացքում։ «Կորցնելու ոչինչ չունեմ կանխատեսումներով։ Բայց սա ռուսական բանակի վերջին հաջողությունն է այս պատերազմում։ Կարող են ավելի շատ գյուղեր վերցնել, բայց քաղաքներ չեն վերցնի: Տեսնենք, թե ինչպես կվերցնեն Սլավյանսկն ու Կրամատորսկը»,- ​​ավելացրել է Արեստովիչը։

Իսկ ահա նույն Սլավյանսկի քաղաքապետ Լյախը պնդում է հետեւյալը` «Այսօր Սլավյանսկը դարձել է ճակատային քաղաք։ ՌԴ զինված ուժերը գտնվում են 7-10 կիլոմետր հեռավորության վրա»։