- 05/07/2022
Պատերազմ, գնաճ, ֆոնդային շուկայի անկում չէր լինի, եթե ես լինեի նախագահ. Թրամփ
ԱՄՆ-ի գործերը շատ վատ են: Այս հայտարարության հեղինակը ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփն է:
«Ես գիտեմ, որ մեր երկրի համար այժմ ամեն ինչ վատ է ընթանում: Եվրոպայում լայնածավալ պատերազմ է, որը դուրս է գալիս վերահսկողությունից, գնաճը հասնում է իր ամենաբարձր մակարդակին, վատագույն վեց ամիսը ֆոնդային շուկայի համար և էներգակիրների երբևէ ամենաբարձր գները: Այս սարսափելի բաներից ոչ մեկը չէր լինի, եթե ես լինեի նախագահ»,- հայտարարել է Թրամփը: