• 05/07/2022

Մեդվեդևը աշխարհին խոստացել է նավթի 400 դոլարից բարձր գին

Մեդվեդևը աշխարհին խոստացել է նավթի 400 դոլարից բարձր գին

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, երկրի նախկին նախագահ եւ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը գնահատել է նավթի գնագոյացման հեռանկարները և Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի կասկածելի նախաձեռնությունը։

«Ճապոնիայի վարչապետ Կիսիդան վերջերս հայտարարեց, որ ռուսական նավթի գնի առաստաղը սահմանվելու է ներկայիս մակարդակի կեսի չափով: Գումարած, կստեղծվի մեխանիզմ, որը թույլ չի տա մեր նավթը գնել սահմանվածից բարձր գնով։

Ճապոներենից ռուսերեն թարգմանված սա նշանակում է.

1. Շուկայում նավթը զգալիորեն քիչ կլինի, իսկ դրա գինը շատ ավելի բարձր կլինի։

Ընդ որում, ավելի բարձր, քան կանխատեսված աստղաբաշխական գինը՝ 300-400 դոլար։ Համեմատեք գազի գնի դինամիկայի հետ:

2. Բայց Ճապոնիան Ռուսաստանից ո´չ նավթ կստանա, ո´չ՝ գազ։ Ինչպես նաեւ չի ունենա մասնակցություն Սախալին-2 նախագծին։ Արիգատո! (շնորհակալություն, ճապոներեն)»,- Telegram-ում ամփոփել է Մեդվեդևը։

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…