• 06/07/2022

Պուտինը կմասնակցի G20-ի գագաթնաժողովին. ՌԴ ԱԳՆ

Պուտինը կմասնակցի G20-ի գագաթնաժողովին. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է, որ Մոսկվան ստացել է Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի կողմից ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինին ուղղված 2022 թվականի նոյեմբերին նախատեսված G20 գագաթնաժողովին պաշտոնական հրավեր և Ջակարտային «նախնականորեն հայտնել է Պուտինի՝ մասնակցելու մտադրության մասին»։

«Մասնակցության ձևաչափը ենթակա է հստակեցման՝ կախված աշխարհում իրավիճակի զարգացումից և հաշվի առնելով Հարավարևելյան Ասիայի սանիտարահամաճարակային իրավիճակը», – պարզաբանել են ՌԴ ԱԳՆ-ում։

Նախարարությունը նաև հայտնել է, որ հուլիսի 7-8-ը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կգլխավորի Ռուսաստանի պատվիրակությունը` Ինդոնեզիայի Բալի կղզում (Ինդոնեզիա) G20 արտաքին գործերի նախարարների դեմ առ դեմ հանդիպմանը:

Հանդիպմանը կմասնակցեն աշխարհի առաջատար տնտեսությունների արտաքին գերծերի նախարարությունների, ինչպես նաև համապատասխան միջազգային կազմակերպությունների ղեկավարները։ Ռուսաստանը G20-ը դիտարկում է որպես միջազգային տնտեսական համագործակցության առաջատար ֆորում և որպես բազմակողմ կառավարման արդյունավետ մեխանիզմ, որի հիման վրա պետք է ընդունվեն կշռադատված որոշումներ՝ ելնելով ողջ աշխարհի շահերից։