- 07/07/2022
«Ուկրաինան կարող է անհետանալ աշխարհի քարտեզից». ԱՄՆ բանակի գնդապետ
Ուկրաինան կարող է անհետանալ աշխարհի քարտեզից, եթե հակամարտող կողմերը մոտ ապագայում համաձայնության չգան, հայտարարել է ԱՄՆ բանակի պաշտոնաթող գնդապետ Դուգլաս Մակգրեգորը։ Դոնալդ Թրամփի վարչակազմում նա ծառայել է որպես պաշտպանության նախարարի խորհրդական։
«Սա արդեն փաստացի չկայացած պետություն է, այն կարելի է ամբողջությամբ ջնջել աշխարհի քարտեզից», – բացահայտ ասում է գնդապետ Մակգրեգորը՝ «Sky News Australia»-ին տված հարցազրույցում:
«Կարծում եմ, որ մեզ հրադադար է անհրաժեշտ։ Ավստրալիան պետք է դա պահանջի, քանի որ Վաշինգտոնում ոչ ոք մտադիր չէ դա անել։ Ես լսում եմ Բեռլինի, Փարիզի և Լոնդոնի մարդկանց կողմից՝ հրադադարի և ինչ-որ համաձայնության հաստատման այս գաղափարի աճող աջակցության մասին: Որովհետև մենք չենք կարող մեզ թույլ տալ պայքարել մինչև վերջին ուկրաինացիները»,- ասել է Մակգրեգորը:
Ի դեպ, 2022 թվականի մարտի սկզբին, երբ արևմտյան բոլոր լրատվամիջոցները շեփորում էին Ուկրաինայի մոտալուտ հաղթանակի և Ռուսաստանի անխուսափելի պարտության մասին, Մակգրեգորը «Fox News»-ին տված հարցազրույցում ասել էր, որ Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի զենք մատակարարել ուկրաինացիներին և «դադարի խրախուսել ուկրաինացիներին՝ մեռնել անհույս գործի համար»։