- 07/07/2022
Ջոնսոնն այսօր հրաժարական կտա. բրիտանական մամուլ
Բրիտանական լրատվամիջոցների մեծ մասը հայտնում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ով կորցրել է ողջ հեղինակությունն ու հարգանքը, այսօր վերջապես հրաժարական կտա։
Sky-ի աղբյուրների համաձայն՝ Դաունինգ սթրիթն այժմ հայտարարություն է պատրաստում Ջոնսոնի՝ վարչապետի լիազորությունները վայր դնելու վերաբերյալ։ BBC-ն հաստատում է, որ ինքը՝ Ջոնսոնը, առաջիկա ժամերին կհայտարարի իր հրաժարականի մասին։
Միևնույն ժամանակ, SkyNews-ը գրում է, որ Բորիս Ջոնսոնը, նույնիսկ իր պաշտոնական հրաժարականից հետո կշարունակի գործել որպես վարչապետ, մինչև Պահպանողական կուսակցության նոր ղեկավարի ընտրությունը, որը նախատեսված է միայն հոկտեմբերին։
Ռուս սենատոր, Դաշնային խորհրդի տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը մեկնաբանել է Ջոնսոնի առաջիկա հրաժարականը. «Ջոնսոնի հրաժարականը կլինի առաջինը արևմտյան առաջնորդների անխուսափելի հրաժարականների շարքից, ովքեր Ուկրաինային չմտածված աջակցությունը վեր են դասում իրենց երկրների շահերից և իրենց քաղաքացիների կարիքներից»,- գրել է Պուշկովը Telegram-ում։