- 07/07/2022
Ուկրաինայում հակամարտությունը կմասնատի Եվրոպան. The American Conservative
Եվրոպացիներն ավելի ու ավելի են սկսում կասկածել Ուկրաինային օգնելու անհրաժեշտության մասին՝ վատթարացող տնտեսական իրավիճակի պատճառով, գրում է հոդվածագիր Դագ Բենդոուն The American Conservative-ի համար։
«Մոսկվայի դեմ տնտեսական պատերազմին աջակցությունը նվազում է, երբ մենք շարժվում ենք դեպի արևմուտք մայրցամաքով», – նշում է հեղինակը: Որպես օրինակ նա բերել է այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իտալիան ու Գերմանիան, որտեղ իրավիճակը շատ լարված է Եվրամիության կողմից վարվող պատժամիջոցների քաղաքականության պատճառով։
Բանդոուն մեջբերում է Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի վերջին հարցումը, որը ցույց է տալիս Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ աճող հասարակական անհամաձայնությունը՝ չնայած եվրոպական կառավարությունների պաշտոնական դիրքորոշումներին: Տվյալների համաձայն՝ աճում է այն իտալացիների, ֆրանսիացիների, գերմանացիների և ռումինացիների թիվը, որոնք Կիևին, Բրյուսելին և Վաշինգտոնին մեղադրում են հակամարտության բռնկման մեջ։
Այսպիսով, ընդգծվում է, որ Իտալիայում հարցվածների 52 տոկոսը կողմ է արտահայտվել ճգնաժամի շուտափույթ կարգավորմանը, Գերմանիայում՝ 49 տոկոսը, Ռումինիայում՝ 42, Ֆրանսիայում՝ 40: Միևնույն ժամանակ, հարցվածները խոստովանել են` Ուկրաինայի զիջումների ընդունելի են համարում:
«Քանի որ հակամարտությունը ձգձգվում է, այն կարող է դառնալ մայրցամաքի հիմնական բաժանարար գիծը: Եթե քաղաքական առաջնորդները հաշվի չառնեն քաղաքացիների տեսակետների տարբերությունը, ապա Եվրոպայի միասնությունը կարող է ավարտվել»,- մեջբերում է հեղինակը` Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի հարցման համար գրված կարծիքը։
Նա ընդգծում է, որ «այլակարծության» աճ է նկատվում մայրցամաքի ամենամեծ ու ազդեցիկ երկրներում, և նշում, որ նման պայմաններում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթներ ընդունելու հնարավորությունները գրեթե զրոյի են հասցվում։