- 08/07/2022
Սպիտակ տունը մեկնաբանել է Ջոնսոնի հրաժարականը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հրաժարականը չի ազդի Ուկրաինային աջակցելու ՆԱՏՕ-ի աշխատանքի շարունակության վրա, հինգշաբթի ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան Պիերը։
«Մեր դաշինքը Մեծ Բրիտանիայի հետ մնում է ամուր: Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի պատմական գագաթնաժողովում մասնակիցները պայմանավորվել են շարունակել աջակցել Ուկրաինային, և դա չի փոխվի»,- ասել է Ժան Պիերը։
Ջոնսոնը, ով 2019 թվականին հաջորդեց Մեյին վարչապետի պաշտոնում, հինգշաբթի օրը հայտարարեց, որ հեռանում է վարչապետի և Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնից։ Նա կպաշտոնավարի մինչև կաբինետի նոր ղեկավարի նշանակումը։
Հարցումները ցույց են տալիս, որ բրիտանացիների կեսից ավելին դեմ է, որ Ջոնսոնը շարունակի մնալ վարչապետի պաշտոնում: