- 08/07/2022
«Ջոնսոնը հեռանում է Ուկրաինայում «վաստակած» մի կույտ փողով». Կադիրով
Ռամզան Կադիրովը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից Բորիս Ջոնսոնի հրաժարականի մասին սենսցիոն բացահայտում է ներկայացրել.
«Վարչապետին հաջողվեց առավելագույն օգուտ քաղել Ուկրաինային օգնելու համար ուղարկված գումարից, և նա այլ բան չունի բռնելու այս պաշտոնում։ Նա թոշակ է ապահովել ոչ միայն իր, այլեւ` երեխաների համար։
Բրիտանական ֆինանսական օգնությունն ուղղվում է Կիևի հաշիվներին, որտեղ դրանց մեկ տասներորդն իրականում ուղղվում է Ուկրաինայի Զինված ուժերի կարիքներին, իսկ մնացած ուկրաինական իշխանությունները փոշիացնում և եևրկրից դուրս են բերում սեփական ընկերությունների միջոցով»։
Չեչնիայի ղեկավարը նշել է, որ Ուկրաինայի իշխանությունները ստեղծել են աննախադեպ գլոբալ սխեմա՝ գումարները կանխիկացնելու և գողանալու համար, որը ոչ ոք չհետաքննի։ Բնականաբար, ըստ Կադիրովի, այդ ամենից իր կոնկրետ բաժինն է ունեցել այդ գումարներն Ուկրաինա ուղարկող Ջոնսոնը: