• 08/07/2022

ՆԱՏՕ-ի նախկին հրամանատարը Ուկրաինային խորհուրդ է տվել հարվածել Ղրիմի կամրջին

ՆԱՏՕ-ի նախկին հրամանատարը Ուկրաինային խորհուրդ է տվել հարվածել Ղրիմի կամրջին

ՆԱՏՕ-ի եվրոպական բանակի նախկին հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլավը Ուկրաինայի զինված ուժերին խորհուրդ է տվել «ուշադրություն դարձնել Ռուսաստանին թուլացնելու հաջորդ թիրախին»։ Այդ մասին գրում է The Times-ը։

Դաշինքի նախկին հրամանատարի խոսքերով, Կիևը կարող է հարվածել Ղրիմի կամրջին՝ հարձակվելով Կերչի նեղուցով։

Ռուսաստանի մայրցամաքը Ղրիմի հետ կապող կամրջին գեներալը խորհուրդ է տվել հարվածել «Հարպուն» հականավային հրթիռներով, որոնք ԱՄՆ-ն Ուկրաինային մատակարարել է հունիսին։

Բրիդլավի կարծիքով՝ Ուկրաինայի կողմից Ղրիմի կամրջի վրա հարձակումը «լիովին արդարացված է»։

Նա հիշեց Կրամատորսկի երկաթուղային կայարանին հասցված հարվածը։ Բրիդլավը պնդում է, որ կայարանին հարվածել են ռուս զինվորականներ, թեեւ ժամանակին ներկայացվել են բոլոր ապացույցները, որ հարձակումն իրականացվել է ուկրաինական «Տոչկա-Ու» հրթիռներով։

«Կերչի կամուրջը օրինական թիրախ է»,- եզրափակել է գեներալը։

Մայիսին էստոնացի գեներալ Ռիգո Տերասը կոչ էր արել ՆԱՏՕ-ին իր ռազմանավերը ուղարկել Սև ծով: Ըստ սպայի՝ Ռուսաստանը չէր համարձակվի հարձակվել ՆԱՏՕ-ի նավերի վրա, որոնք ուղեկցում են քաղաքացիական նավերը, քանի որ դա կհանգեցներ Դաշինքի հետ ուղիղ բախման։

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…