- 09/07/2022
Արեւմուտքն ընկավ Պուտինի «եռակի թակարդը» Ուկրաինայի պատճառով. Focus
Ռուսաստանն ունի երեք կարևոր հաղթաթուղթ, որոնք թույլ են տալիս գրագետ ձևավորել քաղաքական փոխգործակցություն Արևմուտքի հետ ուկրաինական ճգնաժամի ֆոնին, գրում է Ուլրիխ Ռեյցը Focus-ի հոդվածում։
«Ռուսաստանն ունի երեք լծակ, որոնք նրան տակտիկապես շահեկան վիճակում են դնում։
Դրանք են` գործընկերները, գազը և խաղաղության բանակցությունները։ Արևմուտքն ընկել է եռակի ծուղակի մեջ, նույնիսկ եթե դա ինչ-որ մեկին դուր չգա»,- նշել է հեղինակը։
Ռեյցն ընդգծել է, որ նախ` Ռուսաստանին դիվանագիտորեն մեկուսացնելու Արեւմուտքի փորձը ձախողվել է։ Նա որպես օրինակ է բերում G20-ի անդամ երկրների արտգործնախարարների վերջին հանդիպումը, որտեղ շատ երկրներ հրաժարվեցին քննադատել Մոսկվային` Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։
Հոդվածում նշվում է նաև, որ Արևմուտքը չի կարողացել տնտեսապես մեկուսացնել Ռուսաստանին, քանի որ նա չափազանց կախված է նրա էներգետիկ ռեսուրսներից։ Հեղինակը հղում անում, մասնավորապես, գերմանական կառավարության մտավախություններին, թե սպասարկման նպատակով «Հյուսիսային հոսք» գազատարի փակումը կարող է իբր անորոշ ժամանակով հետաձգվել։
Ի վերջո, հեղինակը հայտարարեց, որ Մոսկվայի պատրաստակամությունը` բանակցություններ վարել Ուկրաինայի հարցով, ինչի մասին հայտարարեց Վլադիմիր Պուտինը, կարևոր ազդանշան է Եվրոպայում պատժամիջոցների վերացման կողմնակիցներին, քանի որ, ինչպես ասաց ՌԴ նախագահը, որքան հակամարտությունը ձգձգվի, այնքան ավելի դժվար կլինի Ռուսաստանի հետ համաձայնություն ձեռք բերել: