- 09/07/2022
Ով է Ջոնսոնին փոխարինող ամենահավանական թեկնածուն
Գանձապետարանի նախկին կանցլեր Ռիշի Սունակը «Պահպանողական» կուսակցության անդամների շրջանում հաջորդ առաջնորդի ամենահայտնի թեկնածուն է։
Նման արդյունքներ է ցույց տվել Opinium-ի հարցումը Channel 4 News-ի համար, հայտնում է The Guardian-ը։
Ըստ հարցման՝ Սունակը ստացել է ձայների 25%-ը, արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը՝ 21%-ը, իսկ պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը՝ 12%-ը։
The Guardian-ը հայտնում է նաև, որ Թորիների նախկին համանախագահ Օլիվեր Դաուդենը պաշտպանել է Ռիշի Սունակի թեկնածությունը ղեկավարի պաշտոնում:
«Ռիշին մեր երկիրը ղեկավարելու լավագույն մարդն է և, անկասկած, լեյբորիստներին հաղթելու լավագույն մարդն է: Այդ իսկ պատճառով ես նրան սատարում եմ, որպես մեր հաջորդ վարչապետ»,- ասաց նա։
Ի դեպ այն, որ քանիցս խայտառակ սկանդալների մեջ հայտնված արտգործնախարար Լիզ Թրասը կուսակցության ներսում 21 տոկոսանոց վածկանիշ ունի, գալիս է հուշելու, որ բրիտանական պահպանողականները որակյալ կադրերի լուրջ խնդիր, այնուամենայիվ, ունեն: