- 10/07/2022
Եվրոպային սպսվում է հակամարտություններ և բախումներ. Թիմերմանս
Եվրոպային սպսվում է հակամարտություններ և բախումներ` էներգետիկ ճգնաժամի պատճառով: Նման կանխատեսում արել է Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Ֆրանս Թիմերմանսը` The Guardian-ին տված հարցազրույցում։
Եվրոպացի պաշտոնյան կարծում է, որ ԵՄ-ն պետք է ամեն ինչ անի սննդամթերքի ու ջերմության կտրուկ թանկացումը կասեցնելու համար։ Եթե դա չհաջողվի, ապա Եվրոպան կբախվի զանգվածային բողոքի ակցիաների և անկարգությունների:
«Այժմ մենք պետք է համոզվենք, որ մարդիկ պարզապես չեն սառչի գալիք ձմռանը»,- ասում է Ֆրանս Թիմերմանսը։