- 10/07/2022
«Երկաթե գմբեթը» չի փրկի ռուսական հրթիռներից. Ուկրաինայի պաշտպանության նախարար
««Երկաթե գմբեթը» (իսրայելական հակահրթիռային պաշտպանությունը) պատրաստված է դանդաղ, ցածր բարձրության վրա գտնվող, հեշտ խոցելի հրթիռների դեմ, որոնք արտադրված են, փաստորեն, ավտոտնակներում։
«Երկաթե գմբեթը»-ը չի պաշտպանում թեւավոր և բալիստիկ հրթիռներից։ Մենք պետք է մշակենք մեր սեփական ՀՕՊ/հրթիռային պաշտպանության համակարգը կամ ստանանք այն մեր գործընկերներից»:
Նման ասպասելի հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը։ Նա, իհարկե, ճիշտ է. իսրայելյան «Երկաթե գմբեթը» իրոք նախատեսված է պաղեստինյան տնայնագործական հրթիռների դեմ, եւ հաջողությանբ գործում է: Սակայն այն միանգամայն անզոր է ռուսական հրթիռների դեմ:
Ի դեպ, Ռեզնիկովը միաժամանակ սխալ է, կարծելով, թե Արեւմուտքից ստացած ՀՕՊ համակարգերն իրենց վիճակը կփոխեն: Բանն այն է, որ ռուսների այն հրթիռները («Իսկանդեր» եւ այլն), ունեն մեծ մանեվրակայություն, նորագույնները` հիպերձայնային արագություն, թռչում են ոչ թե բալեստիկ հետագծով, այլ` կառավարվող: Եվ ամերիկացիները քանիցս խոստովանել են, որ իրենք դրանց դեմ անզոր են: Այսինքն, չունեն համակարգ, որը տան Ուկրաինային եւ վիճակը փոխեն: Անգամ ամերիկյան պաշտպանության առանցք «Պետրիոտ»-ները գործնականում բան չեն տա, թեեւ ԱՄՆ-ն այդ համակարգերը որեւէ դեպքում Ուկրաինային չի տա:
Իստ թե ինչու Ռեզնիկովը որոշեց հակագովազդ անել իսրայելյան «Երկաթե վարագույրի» համար, կարելի է հասկանալ. Կիեւը համառորեն փորձում էր այդ համակարգերից ստանալ, Իսրայելը կտրուկ մերժեց, եւ հիմա արդեն դրանք վատն են: Սակայն այստեղ սխալվեց ոչ թե Ռեզնիկովը, այլ նրա շեֆ Զելենսկին. Իսրայելը նման բաներն անպատասխան չի թողնում, իսկ պատասխան տվողը լինելու է Զելենսկին: