- 10/07/2022
Ամերիկյան և եվրոպական զենքի պաշարները եւ ֆինանսական աջակցությունը կսկսի «չորանալ». «The New York Times»
Արևմուտքը դժվար թե կարողանա երկար ժամանակ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային ներկայիս մակարդակով: Այս մասին հայտնել է ամերիկյան քարոզչական առաջատարներից «The New York Times»-ը:
Հրատարակության վերլուծության համաձայն, չնայած Վաշինգտոնի և նրա դաշնակիցների հայտարարություններին` Ուկրաինային այնքան աջակցություն ցուցաբերելու մտադրության մասին, որքան անհրաժեշտ է, «ոչ ոք չի կարող ասել, թե դա որքան կտևի և էլ ինչ կարող է անել, բացի դրանից: Ուղղակի ռազմական միջամտություն չի լինի, եւ ամերիկյան պաշտոնյաներն էլ խոստովանում են, որ վաղ թե ուշ ամերիկյան և եվրոպական զենքի պաշարները, ինչպես նաև ֆինանսական աջակցությունը կսկսեն «չորանալ»»,- հայտնում է NYT-ը։