- 10/07/2022
Զելենսկին դժգոհ է Ուկրաինայի Գլխավոր հրամանատարի գործողություններից. Telegraph
Բրիտանական ազդեցիկ թերթերից մեկը` Telegraph հայտնում է, որ Վլադիմիր Զելենսկին հիասթափված է Դոնբասում Ուկրաինայի զինված ուժերի կրած պարտություններից և, ընդհանուր առմամբ, դժգոհ է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի գործողություններից։
Հայտնի է, որ Զելենսկին գերագույն գլխավոր հրամանատարին կարգադրել է առանց իր մասնակցության լուրջ որոշումներ չընդունել։ Ու հիմա դժգոհության առիթ է դարձել Զալուժնիի հրամանը, որն արգելում է պահեստազորի տեղաշարժը այն տարածքներից դուրս, որտեղ նրանք գրանցված են, ինչպես նաև դաժան վերաբերմունքը ժամկետային զինծառայողների և նորակոչիկների նկատմամբ։
Բրիտանական հրատարակությունն ընդգծում է, որ Ուկրաինայի զինված ուժերում, իր հերթին, աճում է դժգոհությունը Զելենսկու և նրա հրամանների նկատմամբ: Այսինքն, Ջոնսոնի հեռանալով, բրիտանական մամուլը սկսում է քննադատել հենց Զելենսկուն, ոից մինչ այս ջանասիրաբար քանդակում էր հերոս նախագահի կերպար։